2010-06-21 / Հանդիպում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում
Հունիսի 21-ին Տարոն Մարգարյանը այցելեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ներկայիս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, որտեղ ժամանակին սովորել և ավարտել է ՀՀ նախկին վարչապետ, ԵրՊԻ Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ինչպես նաև ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիայի առաջին նախագահ, "Պոլիտեխնիկ" հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նախագահ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը։
Տարոն Մարգարյանը հանձնեց Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակը, որն ամեն տարի շնորհվում է Կիբեռնետիկայի ֆակուլտետի տվյալ տարվա լավագույն ուսանողին։

2010-06-17 / Անդրանիկ Մարգարյանի անվան լսարան Հյուսիսային համալսարանում
Հունիսի 17-ին Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան նոր լսարանի բացման արարողությունը, որին ներկա էր Անդրանիկ Մարգարյանի որդին, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Տարոն Մարգարյանը, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Վազգեն Կարախանյանը, Հովհաննես Սահակյանը և այլք:
Միևնույն ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնեց Անդրանիկ Մարգարյանի անունը կրող կրթաթոշակներ Հյուսիսային համալսարանի լավագույն երկու ուսանողներին:


2010-06-15 / Համաքաղաքային ծրագրերն ընթանում են սահմանված ժամանակացույցով
2010-06-14 / Բնակարային փոխհատուցում վթարային շենքերի բնակիչներին
2010-06-12 / Անդրանիկ Մարգարյանի վառ հիշատակին
2010-06-06 / Հարցազրույց slaq.am վեբ-կայքին
2010-06-01 / Հունիսի 1-ը Մանկական զբոսայգում
2010-05-27 / Քաղաքապետի գավաթը Դինամո մարզադահլիճում
2010-05-08 / Պարգևատրվել է "Սպարապետ Վազգեն Սարգսյան" շքանշանով
2010-05-01 / Կենդանաբանական այգին բացեց իր դռները
 

2008 AbideWeb Technologies. All Rights Reserved.
Design by AbideWeb Technologies
Send your comments and suggestions regarding this website to webmaster@abideweb.com