ՏԱՐՈՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում, մտավորականի ընտանիքում:
- 1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
- 2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
- 2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:
- 2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:
- 2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար:
- 2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:
- 2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
- 2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
- 2005 թվականից «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
- 1996 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թվականից` ՀՀԿ խորհրդի անդամ:
- 1998 թվականից ղեկավարում է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:
- 2010թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ:
Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է.
ՀՀ նախագահի կողմից` Անանիա Շիրակացու մեդալով,
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» մեդալով,
Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալով,
Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով,
Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալով:
Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով:
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: