2009-10-11 / Էրեբունի-Երևան 2791՝ տոն բոլորի համար

"Էրեբունի-Երևան 2791" տոնակատարությունն սկսվել է տոնի կազմակերպիչ Երևանի քաղաքապետարանի դիմացի հրապարակում: Բացման արարողությունը հանդիսավոր էր. Երևանի քաղաքապետարանի աստիճանահարթակը վերածվել էր ժամանակավոր բեմի, իսկ դիմացի մայթին, փողոցում ու հրապարակում մեծաթիվ հանդիսատեսն էր: Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ, շրջեց տոնական մայրաքաղաքում` ծանոթանալու տոնակատարության ընթացքին:
Երկրի բարձրագույն ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդը, ներկա եղան Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական մեծ համերգին:
"Էրեբունի-Երևան 2791" տոնախմբությունն ավարտվեց շքեղ հրավառությամբ, որը Երևանի երկինքը լուսավորեց ոչ միայն Հանրապետության հրապարակից, այլև մայրաքաղաքի 20 այլ վայրերից: