2009-11-05 / Ֆրանսիական "Orange"-ի բարևը

Ֆրանսիական "Orange" ընկերությունը նոյեմբերի 5-ին պաշտոնապես մուտք է գործել հեռահաղորդակցության ծառայությունների հայկական շուկա` Հյուսիսային պողոտայում բացելով սպասարկման կենտրոն և վաճառքի սրահ: Երրորդ օպերատորի առաջին հասցեի բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:
Ընկերության փոխնախագահ Օլաֆ Սուանտիի հետ զրույցում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և "Orange" ընկերության միջև կհաստատվի արդյունավետ և երկարատև համագործակցություն` ի շահ Երևանի և երևանցու:
 

2008 AbideWeb Technologies. All Rights Reserved.
Design by AbideWeb Technologies
Send your comments and suggestions regarding this website to webmaster@abideweb.com