2009-11-10 / Հերթական խորհրդակցությունը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը` նվիրված ինչպես ձմռան նախապատրաստությանը, այնպես էլ ընթացիկ հարցերին: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը: Զեկուցվել է, որ սանմաքրող ընկերությունները 254 միավոր տեխնիկայով պատրաստ են ձմռանը, 250 տոննա աղի, 560 խորանարդ մետր ավազի պաշար արդեն կա. համալրումը շարունակվում է: Ասֆալտապատման 2009թ. ծրագիրը, եղանակային պայմաններին համընթաց, ավարտվել է, իսկ փոքրածավալ աշխատանքները` ճաքալցումն ու փոսերի ասֆալտապատումը, կշարունակվեն մինչև ձմեռնամուտ: