2009-11-17 / Շաբաթվա կատարողականը

Նոյեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությունը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը: Առաջին տեղակալին ներկայացվել է շաբաթվա կատարողականը: Զեկուցվել է, որ բաց դիտահորերի կափարիչները տեղադրվել են հանձնառու ժամանակահատվածում:
Տարոն Մարգարյանը վարչական տարածքների ղեկավարներին հանձնարարել է ամենամսյա ամփոփագրերով հետևել իրավիճակին, որպեսզի նախկինի պես չկուտակվի տարիների աշխատանք:
Ուսանողական ավտոբուսների համար այլ կայանատեղիների որոնումը պարզել է, որ տարածքների սղություն կա: Քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարել է շարունակել կայանման նոր հասցեների ճշգրտումը և խնդիրը լուծել` անհրաժեշտության դեպքում տարածքների նկատմամբ հայտարարելով հանրային գերակա շահ:
 

2008 AbideWeb Technologies. All Rights Reserved.
Design by AbideWeb Technologies
Send your comments and suggestions regarding this website to webmaster@abideweb.com