2009-12-15 / Նոր ջերմաէլեկտրակայանի բացում

2008թ. հոկտեմբերից Ավան վարչական շրջանի Հովհաննիսյան միկրոշրջանի հարևանությամբ սկսվել էին նոր` 17 մվտ հզորությամբ ինքնավար ջերմաէլեկտրակայանի (ԻՋԷԿ-1) կառուցման աշխատանքները։
2009թ. դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ինքնավար ջերմաէլեկտրակայանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, ծրագիրը ֆինանսավորող և իրականացնող ընկերությունների ղեկավարությունը, պաշտոնատար այլ անձինք: Քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը ծրագիրը գնահատել է որպես հերթական քայլ բնակիչների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: "Ծրագիրը կլինի շարունակական",-ասել է քաղաքապետի առաջին տեղակալը` նշելով, որ զուգահեռ ընթանում է ջեռուցման նախապատրաստություն Դավթաշեն վարչական շրջանում: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը հնարավորինս կաջակցի ծրագրի հետագա իրականացմանը: