2009-12-16 / Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ Անդրանիկ Մարգարյանի անվամբ

2009թ. դեկտեմբերի 16-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Տարոն Մարգարյանի և մի շարք այլ պետական պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցավ թիվ 1 միջնակարգ դպրոցի անվանակոչության արարողությունը։ Տարիներ առաջ, երբ ՀՀ կառավարությունը գլխավորում էր երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը, վերջինս հաստատել էր Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման ծրագիրը։
Իսկ այժմ՝ տարիներ անց, ախթալեցիները որոշեցին հարգանքի տուրք մատուցել վարչապետին, ում անմիջական աջակցությամբ քաղաքի առաջին դպրոցը ներկայումս հիմնանորոգված ու բարեկարգված է։
Դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ Ա. Մարգարյանի որդուն՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանին, շնորհվեց խորհրդի պատվավոր նախագահի կոչում։ Այնուհետև Տ. Սարգսյանն ու Ա. Մարգարյանի ընտանիքի անդամները կատարեցին լուսահոգի վարչապետի դիմաքանդակի բացումը։
 

2008 AbideWeb Technologies. All Rights Reserved.
Design by AbideWeb Technologies
Send your comments and suggestions regarding this website to webmaster@abideweb.com