2010-01-30 / Մոսկվայի քաղաքապետը Երևանում

Հունվարի 29-30-ը Երևանի քաղաքապետի հրավերով պաշտոնական այցով Երևան էր ժամանել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում քննարկվեցին Մոսկվայի և Երևանի 2008-2011թթ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրներ: Այնուհետև քաղաքապետարանի ճեմասրահում համագործակցության ծրագրեր ստորագրվեցին Երևանի Կենտրոն և Մոսկվայի Կենտրոնական, ինչպես նաև Ավան և Հյուսիսային վարչական շրջանների միջև` կրթության, մշակույթի, սպորտի, բարեկարգման, կանաչապատման և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:
 

2008 AbideWeb Technologies. All Rights Reserved.
Design by AbideWeb Technologies
Send your comments and suggestions regarding this website to webmaster@abideweb.com