2010-02-09 / Երևանի ավագանու երրորդ նստաշրջանի առաջին նիստը

Փետրվարի 9-ին գումարվեց Երևանի ավագանու երրորդ նստաշրջանի առաջին նիստը: Մինչ օրակարգը հաստատելը, նիստը վարող Տարոն Մարգարյանը շնորհավորեց անվանի ճարտարապետ Հրաչ Պողոսյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, նրան մաղթեց ստեղծագործական հաջողություններ և հանձնեց Երևանի քաղաքապետի պատվոգիրը: