2010-02-09 / Ուշադրություն քաղաքի կանաչ հատվածներին

Փետրվարի 9-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներին առնչվող խնդիրներ: Խորհրդակցությունը վարում էր քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցեց, որ Երևանի քաղաքապետի կողմից հայտարարված "Կանաչ Երևան" ծրագրով 2010թ. մայրաքաղաքում նախատեսվում է հիմնել շուրջ 125 հա կանաչ տարածք: Ծաղկապատ տարածքների մակերեսը կավելանա մեկ հեկտարով` հասնելով 5 հեկտարի: 2010թ. մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում 20 հազար գծամետր ոռոգման նոր ցանց կանցկացվի: Զուգահեռաբար կընդլայնվի նաև ջերմոցային տնտեսությունը. Շենգավիթ վարչական շրջանում 3 հազար քմ ջերմոցային տարածք է կառուցվում: