|
|
Ձեր վստահությամբ մենք շարունակելու ենք`
- բարելավել և որակական նոր մակարդակի հասցնել նախակրթական օջախներում մատուցվող ծառայություններն ու պայմանները (համայնքի մանկապարտեզները պետք է դառնան փոքրիկների համար ցանկալի, իսկ ծնողների համար՝ անվերապահ վստահության օջախներ),
- համակողմանի և հետևողական աջակցություն ցուցաբերել համայնքի մարզամշակութային և կրթական օջախներին, ինքնագործ խմբերին, շնորհալի և տաղանդավոր անհատներին (համայնքում շատ են յուրահատուկ շնորհներով օժտված անհատները, վստահ եմ, որ անհրաժեշտ աջակցությամբ և օժանդակությամբ նրանք կարող են մրցունակ լինել գիտակրթական, մշակութային և մարզական ասպարեզներում),
- պատշաճ աջակցություն ցուցաբերել համայնքի սոցիալապես անապահով բնակիչների սոցիալ-տնտեսական և առողջապահական խնդիրներին (անվճար ամբուլատոր բուժսպասարկումը և դեղորայքը պետք է լինեն հասցեական և հասանելի յուրաքանչյուր կարիքավորի համար),
- նպաստել համայնքում հասարակական կյանքի ակտիվացմանը, երիտասարդության համար ամենատարբեր ուսուցողական և ժամանցային ծրագրերի իրականացմանը, ավանդական դարձած տոնակատարությունների և միջոցառումների կազմակերպմանը (համայնքի ներսում հասարակական կյանքը պետք է հետաքրքիր դառնա յուրաքանչյուր բնակչի համար),
- ուշադրության կենտրոնում պահել համայնքում բնակվող հաշմանդամների, ինչպես նաև Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների սոցիալական խնդիրները (մարդիկ, ովքեր իրենց անձնուրաց ծառայություններն են մատուցել մեր հայրենիքին, պետք է ուշադրության արժանանան բոլորիս կողմից),
- կառուցապատել և բարեկարգել ներհամայնքային ճանապարհների և հիմնական փողոցների հարակից մայթերը՝ պահպանելով և ընդլայնելով արտաքին լուսավորության ցանցը (մեր համայնքի բնակիչների համար պետք է կարողանանք ապահովել հարմարավետության հիմնական պայմանները),
- ամրապնդել տարբեր երկրների մեծ քաղաքների հետ առկա միջհամայնքային կապերը՝ նպատակ ունենալով նպաստել փորձի փոխանակմանը,
- աջակցել համատիրությունների կողմից բնակարանային ֆոնդի պահպանման ոլորտում իրականացվող ծրագրերին (յուրաքանչյուր բազմաբնակարան շենք պետք է ապահովված լինի շահագործման համար անհրաժոշտ բավարար պայմաններով),
- բարեկարգել համայնքի բազմաբնակարան շենքերի հարակից բակերը, պահպանել այգիները, հիմնել նոր պուրակներ և խաղահրապարակներ, ընդլայնել կանաչապատ տարածքները (յուրաքանչյուր բնակիչ՝ տարեց թե երիտասարդ, պետք է ունենա իր ազատ ժամանակը համայնքի ներսում արդյունավետ և հաճելի կազմակերպելու իրական հնարավորություններ)։
|
|
|